Նամազն Անիում Թուրքիայի կառավարության հեղինակազրկմանն ուղղված քայլ է, գտնում է փորձագետը

Նամազն Անիում Թուրքիայի կառավարության հեղինակազրկմանն ուղղված քայլ է, գտնում է փորձագետը

PanARMENIAN.Net - «Ներկայուսմ Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը շատ լարված է: Սեպտեմբերի 12-ի հանրաքվեից հետո, որն ավարտվեց իշխող կուսակցության հաղթանակով, ընդդիմությունը չհաշտվեց պարտության հետ և չգնաց կառուցողական երկխոսության, այլ շարունակեց Թուրքիայի կառավարության հեղինակազրկման քարոզարշավը: Նամազի նախաձեռնողը «Ազգայնամոլական շարժում» կուսակցությունն է, որ ծայրահեղ ազգայնական և պանթուրքիստական դիրքորոշում ունի և քննադատում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կառավարության մտադրությունը»,- PanARMENIAN.Net –ի թղթակցին է հայտարարել Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Ըստ նրա, հետաքրքիր է այն փաստը, որ նամազի նախաձեռնողը Դևլեթ Բախչելին է, որի կուսակցությունը մշտապես քննադատում է Արդարության ու զարգացման իշխող կուսակցությանը քաղաքակնության մեջ կրոնի օգտագործման համար: «Այդ քայլը թելադրված է ներքաղաքական լարվածությամբ, իսկ հայ-թուրքական հակասությունները հերթական անգամ ուռճացվում են ազգայնականների կողմից ուշադրություն գրավելու համար: Հիշեցնենք, որ հայերի ու թուրքերի միջև հարաբերությունների բացասական պահերի մեծ մասն առաջացան միայն 19-20 դարերում և ազգայնամոլության գաղափարախոսության հետևանք են: Բարեբախտաբար, այժմ Թուրքիայում առավելապես հեղինակություն են վայելում այն ուժերը, որոնք հանդես են գալիս երկրում տարբեր կրոնների, ազգությունների ու մշակույթների մարդկանց հաշտ գոյակցության օգտին»,-աել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---