Շվեյցարիայի ԱԳՆ-ն ցանկանո՞ւմ է վերսկսել հայ-թուրքական գործընթացը

Շվեյցարիայի ԱԳՆ-ն ցանկանո՞ւմ է վերսկսել հայ-թուրքական գործընթացը

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի ԱԳՆ-ն ցանկանում է վերսկսել հայ-թուրքական գործընթացը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, օրերս տեղի են ունեցել Շվեյցարիայի ԱԳՆ ներկայացուցիչնեի հեռախոսազրույցները հայկական ու թուրքական կողմերի հետ: «Վերջերս Շվեյցարիան հեռախոսակապ հաստատեց մեզ հետ և հայտնեց, որ ցանկանում է վերսկսել սառեցված գործընթացը: Մենք ասացինք, որ խնդիր չունենք: Նույն առաջարկը նրանք արել են նաև Երևանին»,-նշել է Թուրքիայի ԱԳ գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: «Սառեցումը» Հայաստանը սկսեց, հետևաբար, նա էլ պետք է քայլ կատարի այն «ապասառեցնելու» համար: Մեր դռները միշտ բաց են մերձեցման համար»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Իր հերթին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց, որ թուրքական կողմի հետ արձանագրությունների վերաբերյալ բանակցություններ չեն տարվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---