«Հայջրմուղկոյուղին» դեռ հայտ չի ներկայացրել խմելու ջրի սակագների բարձրացման վերաբերյալ

«Հայջրմուղկոյուղին» դեռ հայտ չի ներկայացրել խմելու ջրի սակագների բարձրացման վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն նախատեսում է բարձրացնել խմելու ջրի սակագները, սակայն ընկերությունը դեռ չի դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության PR- մենեջեր Հասմիկ Հարությունյանը:

Հոկտեմբերի 5-ին ելույթ ունենալով Երևանում` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը հաղորդել է, որ ընկերությունը ՀԲ-ից և Զարգացման ասիական բանկից ակնկալում է ստանալ վարկեր երկրի ջրամատակարարման համակարգի լիովին վերականգնման և վերանորոգման համար, իսկ վարկերի մարման որոշակի տոկոսները կմտնեն ջրամատակարարման սակագների մեջ:

Հասմիկ Հարությունյանն ավելացրել է, որ ջրամատակարարման համակարգի լիովին վերակագնումը պահանջում է 1 մլրդ դոլարի չափով ներդրումներ: Միաժամանակ նա նշել է, որ 6 տարվա ընթացքում ջրամատակարարման համակարգում կատարվել է 90 մլն դոլարի ներդրում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---