«Յունիբանկը» բացել է 34-րդ՝ «Դավիթ Բեկ» մասնաճյուղը 5 հոկտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ից իր գործունեությունը կսկսի «Յունիբանկ»-ի թվով 34-րդ մասնաճյուղը ` «Դավիթ Բեկ»-ը: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ք.Երեւան, Նորքի 7-րդ զանգված, Ավետիսյանի 28/10 հասցեում: «Դավիթ Բեկ» մասնաճյուղը կիրականացնի համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, հաշվարկադրամարկղային սպասարկում, դրամական փոխանցումների իրականացում, վարկավորում, կոմունալ վճարումների ընդունում եւ այլն: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:15-ից մինչեւ 17:00-ը, հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին: Ինչպես ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը «Յունիբանկ»-ի գործունեության առաջնային ուղղությունն է: Իսկ դա ենթադրում է ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ` մարզային լայն մասնաճյուղային ցանցի առկայություն: Մասնաճյուղերի քանակի ավելացմամբ Բանկը ձգտում է ներկայացված լինել երկրի բոլոր վարչական շրջաններում` հետեւողականորեն իրականացնելով ՙբանկային սպասարկում տան մոտ՚ ռազմավարությունը: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ի երեք մասնաճյուղեր` «Ամիրյանը», «Կոմիտասը» եւ «Մալաթիան» հաճախորդներին սպասարկում են մինչեւ ժամը 20:30-ը, իսկ «Զվարթնոց» մասնաճյուղը աշխատում է շուրջօրյա: Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային եւ աշխատում են online ռեժիմում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |