Թուրք դիվանագետները գերազանցում են իրենց լիազորությունները` փորձելով թույլ չտալ Հայոց ցեղասպանության ճանաչումը 5 հոկտեմբերի 2010 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Սպիլիմբերգո քաղաքի իշխանությունները, որտեղ սեպտեմբերի 30-ին կայացավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը, վախենալով փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, գերադասել են լռություն պահպանել այդ պատմական հարցի առնչությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել իտալական Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա մարզի հայ համայնքի ղեկավար Դանիել Թեմրեզյանը, նախքան քննարկման մեկնարկը Միլանում Թուրքիայի հյուպատոսը նամակ է հղել Սպիլիմբերգոյի քաղաքապետին` հայտնելով, որ Օսմանյան կայսրության մեկուկես միլիոն հայերի ոչնչացման դեպքում «ցեղասպանություն» տերմինը կիրառելը նպատակահարմար չէ: Ինչպես նշել է Թեմրեզյանը, ամենայն հավանականությամբ, ենթարկվելով Թուրքիայի հյուպատոսի ճնշմանը, իտալական իշխանությունները Սպիլիմբերգոյի քաղաքային իշխանություններին խորհուրդ են տվել նաև «ձեռնպահ մնալ» «ցեղասպանություն» բառի կիրառությունից: Դանիել Թեմրեզյանի խոսքով, մոտ ժամանակներս Սպիլիմբերգոյի քաղաքապետն այդ առիթով բացատրություններ կներկայացնի իրեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը |