ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմի հետ

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին ընդունել է ԱՄԷ-ի Շարժա էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասեմին: Զրույցի ընթացքում քննարկվել են առեւտրական, տնտեսական եւ մասնավորապես, մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Շեյխ Սուլթանը հետաքրքրվել է հարեւան երկրների հետ հարաբերություններով, ընդգծել քաղաքակրթությունների երկխոսության շուրջ տարաբնույթ հանդիպումների, փոխադարձ մշակութային միջոցառումների պարբերաբար անցկացումը:

Անդրադառնալով հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը` Շեյխ Սուլթանը կարեւորել է Շարժա էմիրության առեւտրի պալատի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության այցի կազմակերպումը Հայաստան` տեղում ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները:

Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակն ու հնարավորությունները, ինչպես նաեւ հույս հայտնել , որ հետայսու Շարժա էմիրության գործարար շրջանակներն էլ ավելի ներգրավված կլինեն Հայաստանում զանազան տնտեսական ծրագրերի իրականացման գործում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---