Հայաստանի 15 պետական ծառայողներ վերապատրաստման դասընթաց են անցել Beeline համալսարանում11 հոկտեմբերի 2010 - 14:08 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ՀՀ պետական ծառայողների համար ծրագրերի կառավարման բնագավառում որակավորման բարձացման դասընթացի ավարտի մասին: Այսօր «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն վկայականներ հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմում և նախարարություններում պատասխանատու պաշտոն զբաղեցնող պետական տասնհինգ ծառայողներին: «Ծրագրերի կառավարման հիմունքները շարունակաբար զարգանում և փոխվում են համաձայն ծրագրերի ներդրման նոր չափորոշիչների: Հույս ունեմ, որ Beeline համալսարանում իրականացվող որակավորման բարձացման ժամանակակից այս դասընթացը կնպաստի ծրագրերի առավել արդյունավետ կառավարմանն` ի բարօրություն երկրի»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Beeline համալսարանը, որը զբաղվում է «ԱրմենՏել» ընկերության աշխատակազմի վերապատրաստմամբ, ԱՊՀ երկրներում լավագույն կորպորատիվ համալսարաններից է և համապատասխանում է աշխարհում ամենաառաջատար կորպորատիվ համալսարանների մակարդակին: Մեր համալսարանը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ, որոնք հետագայում կարող են ամբողջությամբ օգտագործել մեր ներուժը և կուտակած փորձը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդով ընտրված տասնհինգ պետական ծառայողներ, ովքեր զբաղվում են Հայաստանի արդյունաբերական ներուժի և ենթակառուցվածքների զարգացմամբ, 2010 թ-ի հոկտեմբերի 7-ից 9-ը վերապատրաստման դասընթաց անցան Beeline համալսարանում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |