Սլովենիայի նախագահը տպավորված է Հայաստանի մշակութային ժառանգությամբ

Սլովենիայի նախագահը տպավորված է Հայաստանի մշակութային ժառանգությամբ

PanARMENIAN.Net - Սլովենիայի նախագահ Դանիլո Թյուրքը պաշտոնական այցի շրջանակներում տիկնոջ Բարբարա Միկլիչ Թյուրքի հետ և ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելել է Մատենադարան:

Մատենադարանում Սլովենիայի նախագահին են ներկայացվել 5-18, 19 դարերի հայկական ձեռագրերը, ինչպես նաև Մատենադարանի մշտական ցուցադրությունը:

Դանիլո Թյուրքը գրառում է կատարել Մատենադարնի այցելուների մատյանում, որտեղ մասնավորապես, ասվում է.«Ես տպավորված եմ ձեռագրերի և գույների մշակութային հարստությամբ, ինչպես նաև քաղաքակրթության ու ինտելեկտի մեծությամբ, որի զարգացման համար մարդիկ հսկայական կարողություններ էին ներդնում՝ ոգեշնչելով ժամանակակաից աշխարհը»:

Այցի վերջում Հին ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը հայ մանրանկարչության ալբոմ է նվիրել հյուրին անգլերեն լեզվով, ինչպես նաև ձեռագրերի մակետներ: Իր հերթին Սլովենիայի նախագահը Մատենադարանին նվիրեց Սլովենիայի առաջին տպագիր Ավետարանի պատճենը:

Մատենադարանում պահվում են 17 հազար ձեռագրեր, որոնցից 14 հազարը՝ հայերեն, 3 հազարը՝ եբրայերեն, ֆարսի, արաբերեն, հունարեն, լատիներեն, ասորերեն ու չինարեն լեզուներով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---