ANCA. The Wall Street Journal-ի պնդումը, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, վիրավորական է

ANCA. The Wall Street Journal-ի պնդումը, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, վիրավորական է

PanARMENIAN.Net - «Դուք նահանջում ենք ճշմարտությունից ձեր խմբագրական հոդվածներում, որոնք ուղղված են սենատորներ Բարբարա Բոքսերի ու Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) դեմ այն պատճառով, որ իրենք դեմ են Մեթյու Բրայզայի հաստատմանը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Խաղադրույքները ԱՄՆ շահերի, տարածաշրջանային կայունության ու միջազգային էներգետիկ անվտանգության համար չափազանց բարձր են լուրջ գործին նման վերաբերմունքի համար»,-ասվում է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանի The Wall Street Journal-ի խմբագրությանն ուղղված հոդվածում:

Քեն Խաչիկյանը հիշեցնում է, որ վերջին 3 ամսում, առնվազն ութ զինվոր է զոհվել Ադրբեջանի ու Ղարաբաղի սահմանում: ԱՄՆ կառավարությունը արհեստական անտարբերության անհաջող փորձ է արել, չի կարողացել հետևողականորեն պատասխանել Բաքվի սպառնալիքներին: «Բրայզան այդ «խաղաղեցման» ռազմավարության արտահայտողն է: Այն, որ նա հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի ագրեսիան ԼՂՀ դեմ, նրա լռությունը Նախիջևանում 1300-ամյա հայկական գերեզմանոցի ավերման վերաբերյալ և նրա կողմից Ստալինի գծած սահմանների ջերմ հավանությունը, նպաստեցին ապակայունացմանը տարածաշրջանում: Եթե Բրայզան ստանձնի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, կարող է պատերազմ սկսվել: Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ն պետք է նոր քաղաքականություն վարի Կովկասում, նոր դեսպանի օգնությամբ, որը հակազդելու է ադրբեջանական ագրեսիային: Սենատորներ Բոքսերն ու Մենենդեսը հնարավորություն են տալիս նախագահին ճիշտ ուղու վրա վերադարձնել ԱՄՆ քաղաքականությունը»,-ասել է Խաչիկյանը՝ հավելելով, որ թերթի պնդումներն այն մասին, որ Հայոց ցեղասպանություն չի եղել, վիրավորանք է: «Ցեղասպանագետնեի միջազգային ասոցիացիան միակարծիք է այն հարցում, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն է եղել>,-ասվում է նամակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---