Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցում 32-ամյա ընդմիջումից հետո կանցկացվեն պատարագներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում գտնվող Դիարբեքիրի (պատմական Արևմտյան Հայաստան, Տիգրանակերտ) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում 32-ամյա դադարից հետո կրկին պատարագ է մատուցվելու: Ինչպես հաղորդում է «Haberturk»-ը, Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ անցկացնելու խնդրանքը փոխանցվել է ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքությանը: Եկեցեղին տվյալ պահին վերականգնման փուլում է: Վերականգնման նախագծի արժեքը 2.5 մլն դոլար է և իրագործվում է Սուրբ Կիրակոս հիմնադրամի կողմից, որը ստեղծվել է Դիարբեքիրի հայերի կողմից: Հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանի խոսքերով, եկեղեցին վերանորոգվել է 1900-ականների սկզբին, սակայն այն բանից հետո, երբ Դիարբեքիրի հայկական համայնքը լքել է Դիարբեքիրը, այնտեղ պատարագ չի մատուցվել:

«Եկեղեցին թողնվել է բախտի քմահաճույքին: Իմ երեխաները նույնպես ծնվել են Ստամբուլում և չեն տեսել Դիարբեքիրը: Վերականգնումից հետո եկեղեցում տարեկան մեկ կամ երկու անգամ անցկացվելու է պատարագ: Մենք նախատեսում ենք ավարտել վերականգնումը 2011-ի ընթացքում: Դիարբեքիրի քաղաքապետարանը նույնպես աջակցում է մեր նախագծին»,- նշել է Փափուչյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---