Հայկական Տաթևի վանք տանող ճոպանուղին կարող է Գիննեսի Ռեկորդների գրքում գրանցվել

Հայկական Տաթևի վանք տանող ճոպանուղին կարող է Գիննեսի Ռեկորդների գրքում գրանցվել

PanARMENIAN.Net - Տաթևի վանք տանող ճոպանուղով առաջինը կերթևեկեն 6 երեխաներ մերձակա համայնքներից, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայաստանի Մրցունակության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: «Ինձ համար դա մեծ պատիվ է, և ես անհամբեր սպասում եմ այդ իրադարձությանը: Անգամ փորձարկումների ընթացքում ես ձեռնպահ մնացի ճոպանուղով բարձրանալուց, որպեսզի դա պաշտոնական բացման օրն անեմ»,- հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ կիսվել է Բեկոր Փափազյանը:

Ընդ որում, նա նշել է, որ հոկտեմբերի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում վանքի տարածքը ցանկապատվելու է, և բացման հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու միայն պաշտոնական անձինք, լրագրողներ և արտասահմանյան հյուրեր: Արարողությունը հոկտեմբերի 16-ին կցուցադրվի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: «Արդեն հոկտեմբերի 23-ին մենք բոլորին հրավիրում ենք ճոպանուղու գործարկման արարողությանը»,- ավելացրել է Հիմնադրամի տնօրենը:

Նա հաղորդել է նաև, որ բանակցություններ են ընթանում Տաթևի վանք տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղին Գիննեսի Ռեկորդների գրքում գրանցելու շուրջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---