Բորիս Գրեբենշիկով. Ես վաղուց եմ սիրել Հայաստանը

Բորիս Գրեբենշիկով. Ես վաղուց եմ սիրել Հայաստանը

PanARMENIAN.Net - «Մենք (այսինքն՝ «Ակվարիումը») շատ տարիներ ենք երազել համերգով հանդես գալ Երևանում և, վերջապես, նման հնարավորություն ընձեռվեց»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել է «Ակվարիումի» մենակատար Բորիս Գրեբենշիկովը: Ըստ նրա, նախատեսվում է մեկ համերգ, սակայն «եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք երջանիկ կլինենք վերադառնալ և կրկին անգամ նվագել, որովհետև ես վաղուց է, ինչ սիրում եմ Հայաստանը և հետո Երևանում ես բազմաթիվ ընկերներ ունեմ»:

Երաժիշտը հավելել է նաև, որ հուսով է, որ կհանդիպի Ջիվան Գասպարյանի հետ, որին վերաբերվում է մեծ սիրով ու հարգանքով, որպես ավագ եղբոր: Անդրադառնալով համերգի ծրագրին՝ երաժիշտը նշել է, որ այն կկազմվի համերգից անմիջապես առաջ՝ գուցե մեկ ժամ առաջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---