Ռոբերտ Արզումանյան. Արագ գոլից հետո մենք խաղը վերցրինք մեր ձեռքը

Ռոբերտ Արզումանյան. Արագ գոլից հետո մենք խաղը վերցրինք մեր ձեռքը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Անդորայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դա հիանալի խաղ էր, և նրանք տպավորիչ հաղթանակ տարան: «Մեզ շատ օգնեց արագ գոլը, որից հետո մենք խաղը վերցրինք մեր ձեռքը: Մինչ այդ Հայաստանի հավաքականը մի խաղում չէր խփել 4 գոլ, բայց դա մեզ երեկ հաջողվեց»,- ասել է պաշտպանը:

Նրա խոսքերով, Սլովակիայի հավաքականի հետ խաղն ավելի բարդ էր ու լարված: «Իհարկե, Անդորայի հավաքականի հետ խաղը հեշտ չէր, բայց սլովակ հարձակվողներն անդորացիների համեմատ ուժեղ էին»,- ասել է Արզումանյանը:

Նրա կարծիքով, Հայաստանի հավաքականի խաղում տեղի են ունեցել տակտիկական փոփոխություններ, և թիմը ցույց է տալիս ավելի գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ: «Մենք վաղուց ծանոթ ենք հավաքականի մարզչի հետ, բայց հիմա ավելի լավ ենք հասկանում և կատարում նրա առաջադրանքները: Բացի դրանից, թիմում տիրում է ընկերական մթնոլորտ, և մենք բոլորս հասկանում ենք միմյանց»,- ասել է ֆուտբոլիստը:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կանցկացնի մարտի 26-ին Երևանում Ռուսաստանի հավաքականի դեմ: Արզումանյանը կարծում է, որ խաղացողների հաղթական տրամադրությունը կպահպանվի, և ամենակարևորը, որպեսզի բոլորը լավ մարզավիճակում լինեն. «Մենք մտածում ենք միայն առաջիկա խաղի մասին, և հետո միայն, թե ինչ տեղ կզբաղեցնենք խմբում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---