Մարի Յովանովիչ. ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության շարունակումը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Գլենդեյլում հանդիպել է Արևմտյան Ամերիկայում Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամների հետ: Հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման նպատակով ներկայացված առաջարկների առնչությամբ պատվիրակությունը դեսպանի ուշադրությունը դարձրել է այն փաստին, որ նախապատվությունը պետք է տրվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին: Այդ կապակցությամբ ՍԴ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել Արցախի ղեկավարության վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` կուսակցության անդամները մատնանշել են թուրքական կողմից անազնիվ և անլուրջ մոտեցումը, որն առավել խորացնում է անվստահության մթնոլորտը: Ընդ որում, նրանք համարում են, որ երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման ամենաարդյունավետ միջոցը Հայոց ցեղասպանության ճանաչումն է Թուրքիայի կողմից: Մարի Յովանովիչն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության շարունակումն առանց որևէ նախապայմանների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |