Նարե Արամյան. Հայաստանում չկա շներին վերաբերող որևէ օրենսդրություն

PanARMENIAN.Net - «Հայաստանում չկա ինչպես անօթևան շների, նրանց բազմացման, այնպես էլ ցեղական շների պահպանման և դաստիրակության վերաբերյալ որևէ օրենսդրություն»,- տնային կենդանիների թեմային նվիրված Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ասել է «ProPaws» բարեգործական միության նախագահ Նարե Արամյանը: Նրա խոսքով, այդ օրենսդրությունը միանգամայն իրական է ստեղծել Հայաստանում` հաշվի առնելով, որ նման օրենքներ գոյություն ունեն Հայաստանին համարժեք տարբեր երկրներում:

«Հայաստանում յուրաքանչյուր ոք հանգիստ կարող է ցանկացած ցեղատեսակի` ծառայողական, կռվող կամ որսորդական շներ պահել ցանկացած անհրաժեշտ համարած պայմաններում` դրա համար վճարելով մոտ 10 եվրո»,- նշել է Նարե Արամյանը` ավելացնելով, որ մոտավորապես նույն գումարը վարչական տուգանք է հանդիսանում շների հետ կապված միջադեպերի դեպքում: Սակայն, նրա խոսքով, պայմանավորվելու դեպքում կարելի է խուսափել անգամ այդ գումարից:

«Կռվող շներից պետք չէ վախենալ, պետք է վախենալ նրանց տերերից»,- նշել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի անդամ Միխայիլ Կիրիլլովը: Ուստի փորձագետները խորհուրդ են տալիս նախքան ցանկացած ցեղատեսակի շուն ձեռք բերելը նրան պահելու և վարժեցնելու համար անհրաժեշտ գոնե նվազագույն տեղեկատվություն ստանալ :

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---