Հոկտեմբերի 17-ին Արենի գյուղում կնշեն Գինու տոնը14 հոկտեմբերի 2010 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին խաղողի բերքահավաքի և մթերման ավարտի շրջանում հայկական Արենի գյուղում կնշեն Գինու տոնը: Ինչպես հայտնել է Երևանում մամլո ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, այդ տոնը Արենին նշում է երկրորդ անգամ և հույս է հայտնել, որ այն կդառնա ավանդական: «Դա ևս մեկ միջոց է Հայաստանը և նրա ավանդույթներն աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է Ապրեսյանը: Իր հերթին, Արենի գյուղի գյուղապետ Ժիրայր Եղոյանը նշել է, որ Գինու տոնն այս տարի մեծ մասշտաբներ կունենա. սպասվում է ինչպես իշխանության ներկայացուցիչների, տեղի զբոսաշրջիկների, այնպես էլ արտասահմանյան հյուրերի մասնակցությունը, որոնք գալու են Հայաստան Տաթևի ճոպանուղու բացմանը ներկա գտնվելու համար: Նա ավելացրել է, որ Գինու տոնը նվիրված է ոչ միայն հայկական «Արենի» գինու ճանաչմանը միջազգային ասպարեզում, այլ նաև ագրոտուրիզմի զարգացմանը և հայկական ավանդույթների վերածնմանը: Մասնավորապես, Եղոյանի խոսքերով, միջոցառան շրջանակներում նախատեսվում է գինու և պանրի համտես, ձիավարության մրցույթ: «Հայ աղջիկները, ոտքերին ածուխ քսելով, ճզմելու են խաղողը գինու հետագա պատրաստման համար»,- ասել է գյուղապետը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |