Գարի Բարդին. Ինձ ապշեցրեց սիրո այն քանակությունը, որը ես տեսա իմ պատանեկության քաղաքում

Գարի Բարդին. Ինձ ապշեցրեց սիրո այն քանակությունը, որը ես տեսա իմ պատանեկության քաղաքում

PanARMENIAN.Net - «Մենք շատ ուրախ ենք, որ Գարի Բարդինն այսօր մեզ հետ է, քանի որ, ինչպես ասել է մի օր Վլադիմիր Սպիվակովը, «Նա հանճար է, որը գլուխգործոցներ է ստեղծում»,- Երևանում հոկտեմբերի 14-ին ասել է «Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամի տնօրեն, Մանկական և պատանեկան ֆիլմերի փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը:

Գարի Բարդինը նշեց, որ, 1 ժամ ելույթ ուենալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դարձավ նրա պատվավոր պրոֆեսոր, իսկ 1.5 ժամ ելույթ ունենալով Ռուս-հայկական համալսարանում` տարվա մարդ:

«Ինձ ապշեցրեց սիրո այն քանակությունը, որը ես տեսա իմ պատանեկության քաղաքում»,- ասել է Բարդինը՝ պատմելով բանակում իր ծառայության տարիների մասին, որ անցել են Երևանում: «Ես հիշում եմ, թե ինչպես էին մեզ կես տարին մեկ անգամ հրդեհ մարելու տանում Երևանի կոնյակի գործարան, և ինչպես էինք մենք «Հրդեհ, հրդեհ» բղավելով, կոնյակի շշերը թաքցնում հագուստի տակ»,-ասել է ռեժիսորը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, նա նշել է, որ շատ հետաքրքիր կլիներ Երևան գալ իր որդու` Պավելի հետ, որը նույնպես ռեժիսոր է, և ցույց տալ նրան «բուռն պատանեկության» քաղաքը: Մամլո ասուլիսի ավարտից հետո «Մոսկվա» կ/թ-ում տեղի ունեցավ Գարի Բարդինի «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմի պրեմիերան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---