Լիբանանի, Թուրքիայի, Իրանի ու Սիրիայի ղեկավարների Բեյրութում կայանալիք հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Պատճառների մասին ոչինչ չի ասվում:
Նման որոշման պատճառներից մեկը կարող է լինել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի լիբանանյան Բինտ Ջաբիլ քաղաքում կայանալիք ելույթի նախօրեին տեղի ունեցած սկանդալը: Իր ելույթում նա խոսել է մասնավորապես այն մասին, որ «հրեաները մահկանացու են» և որ «Լիաբնանի ժողովուրդն անկոտրում է Իսրայելի դեմ պայքարում»:
Չնայած նրան, որ Բինտ Ջալիլի բնակչությունը, որը հիմնականում «Հեզբոլլահի» կողմնակից է, ոգևորությամբ է ընդունել Ահմադինեժադի ելույթը, Լիբանանի կառավարությունը հոռետեսորեն է վերաբերվել դրան: Կառավարության որոշ անդամներ համարում են, որ իր հայտարարություններով Ահմադինեժադը «փչացնում է իրենց երկրի իմիջը» համաշխարհային հանրության աչքերում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է նոր միություն ստեծել Մերձավոր Արևելքում Թուրքիայի, Լիբանանի, Սիրիայի ու Իրանի մասնակցությամբ, ի հակակշիռ Եվրամիության: