Այն, թե ինչ վիճակում են գտնվում հայ գերիներն Ադրբեջանում, հրապարակման ենթակա չէ, հայտնել է հայկական Կարմիր Խաչը

Այն, թե ինչ վիճակում են գտնվում հայ գերիներն Ադրբեջանում, հրապարակման ենթակա չէ, հայտնել է հայկական Կարմիր Խաչը

PanARMENIAN.Net - «Մեզ հայտնի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են հայ գերիների հետ, որոնք ադրբեջանական գերության մեջ են: Դա սահմանված կարգ է, քանի որ մենք չեզոք կողմ ենք, այնպես որ դա մեր գործունեության մի մասն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է ԿԽՄԿ երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Սակայն նա չի հաղորդել, թե ինչ վիճակում են գտնվում հայ գերիները: Աստաբացյանի խոսքով, իրենք նման տեղեկատվություն հրապարակելու իրավունք չունեն:

Անդրադառնալով գերիների հայրենիք վերադառնալու հարցին` Աստաբացյանն ասել է, որ դա քննարկման առարկա է, և երբ կողմերը համաձայնության գան, ԿԽՄԿ-ն որպես չեզոք կողմ կաջակցի գերիների վերադարձին հայրենիք:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---