Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

Երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների միջև այս ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---