ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով15 հոկտեմբերի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին: Հանդիպման ընթացքումքննարկվելեն Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու հեռանկարները: ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ համահայկական այդ կազմակերպությունները ակտիվ դերակատարություն ունենհայոցանկախպետականության ամրապնդման, արտերկրում բնակվող հայության ազգային ինքնության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Բակո Սահակյանընշել է, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի ընդլայնել ու խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նույն օրըԱրցախի Հանրապետությանն ու ժողովրդին մատուցած ծառայությունների համար և հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և կազմակերպության մի խումբ անդամներ պարգևատրվել են ԼՂՀ պետական պարգևներով: Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Արշավիրի Աբրահամյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: Պարգևատրման արարողությանըներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |