Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նախազգուշացնում է, որ հնարավոր են ահաբեկչական գործողություններ18 հոկտեմբերի 2010 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան զգուշացրել է հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին, որոնք կարող է իրագործել Ալ-Քաեդան Եվրոպայում, մասնավորապես, Ֆրանսիայում: Կիրակի օրը Օրտեֆեն հայտարարեց ֆրանսիական ռադիոյին ու հեռուստատեսությանը, որ վերջին երկու օրում եվրոպական երկրների հետախուզական ծառայությունները նախազգուշացում էին ստացել, որ սպառնալիքը միանգամայն իրական է և կառավարությունը պատրաստ է, հայտնում է VOA News-ը: Ամսվա սկզբին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ճապոնիան զգուշացրել են իրենց քաղաքացիներին Եվրոպայում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին, այն բանից հետո, երբ արևմտյան հատուկ ծառայությունները բացահայտեցին Ալ Քաեդայի հետ կապված դավադրությունը, որոնք հիմնավորված են Պակիստանում: Նրանք մտադիր էին ահաբեկչական գործողություններ կատարել Մեծ Բրիտանիայի , Ֆրանսիայի ու Գերմանիայի խոշոր քաղաքներում: Ըստ պաշտոնական տվյալների, այդ ահաբեկչական գործողությունները կարող են նմանվել Մումբայի 2008թ. ահաբեկչությանը, երբ իսլամիստների գրեթե միաժամանակյա գրոհների արդյունքում 166 մարդ զոհվեց և բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |