Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն

Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի սեյմի փոխնախագահ, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում:

Երկուստեք ընդգծվեց առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Հայաստանի եւ Լիտվայի միջեւ խորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, անդրադարձ կատարվեց նաեւ մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը:

Նախարար Նալբանդյանը եւ փոխնախագահ Կաշետան մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---