Սփյուռքում լույս տեսնող թերթերի հիմնական խնդիրը ֆինանսավորումն է

Սփյուռքում լույս տեսնող թերթերի հիմնական խնդիրը ֆինանսավորումն է

PanARMENIAN.Net - Սփյուռքում լույս տեսնող թերթերի հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լոս Անջելեսի «Համայնապատկեր» ամսագրի խմբագիր Սարո Գյոդակյանը: Ըստ նրա, Սփյուռքի հայկական թերթերը հովանավորների կարիք ունեն:

Իր հերթին «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը նշել է, որ նոր սփյուռքը այնքան էլ չի կարևորում ընթերցանությունը: «Ժամանակակից Սփյուռքում արդեն չկա թերթերի ու ամսագրերի բաժանորդագրության ավանդույթ»,-ասել է նա՝ հավելելով, որ իր տպաքանակի մեծ մասը «Օրեր» ամսագիրն անվճար է տարածում:

Իր հերթին «Asbarez» թերթի խմբագիր Աբո Պողիկյանն ասել է, որ իրենց հիմնական խնդիրը կադրերն են, այսինքն լեզվին լավ տիրապետող և Լոս Անջելեսի հայ համայնքի խնդիրներին ծանոթ լրագրողների պակասը: Ըստ նրա, թերթի բոլոր աշխատակիցները կամավորներ են, որոնք անվճար են աշխատում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---