Բակո Սահակյան. ՀՕՄ-ը այն համահայկական կազմակերպություններից է, որոնք կարեւոր դերակատարություն ունեն ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայրենիքում

Բակո Սահակյան. ՀՕՄ-ը այն համահայկական կազմակերպություններից է, որոնք կարեւոր դերակատարություն ունեն ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայրենիքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայ օգնության միության պատվիրակությանը` կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՕՄ-ը այն համահայկական կազմակերպություններից է, որոնք յուրօրինակ եւ չափազանց կարեւոր դերակատարություն ունեն ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայրենիքում:

Նախագահը բարձր է գնահատել Հայ oգնության միության ակտիվ մասնակցությունն Արցախի զարգացման գործում` ընդգծելով, որ մեր հանրապետությունը շահագրգռված է էլ ավելի խորացնել համագործակցությունը այս կազմակերպության հետ: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող եւ նախանշվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Նույն օրը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հետ: Ողջունելով բարերարին Արցախյան հողում` երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրա ներդրումը հայոց անկախ պետականության, մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը Ալբերտ Բոյաջյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---