Երևանում բացվել է Այվազյանական թատերական առաջին փառատոնը![]() 18 հոկտեմբերի 2010 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է Այվազյանական թատերական առաջին փառատոնը, որի շրջանակներում ներկայացվելու են երևանյան և մարզային թատրոնների 12 ներկայացումներ Այվազյանի ստեղծագործությունների հիման վրա: Փառատոնին մասնակցելու են նաև 4 ներկայացումներ վերջերս ստեղծված Աղասի Այվազյանի անվան թատրոնից: «Կարծում եմ, որ փառատոնը լավ ձևաչափ է հարգանքի տուրք մատուցելու համար մեծ հայ գրողին, դրամատուրգին և հուսով եմ, որ ներկայացումներն իրենց մակարդակով համապատասխանում են Այվազյանի անվանը»,- ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, որն ընթերցել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Փառատոնի ժյուրիի նախագահ, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է. «Աղասի Այվազյանը տիրապետում է յուրօրինակ դրամատուրգիայի, որը պահանջում է հատուկ բանալի այն բացելու համար: Այդ բանալին գտնելը ռեժիսորների գլխավոր խնդիրն է, իսկ թե ինչպես է դա նրանց հաջողվել, ցույց կտան ներկայացումները»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |