ԵՄ-ն չի ընդունում Թուրքիային քաղաքական պատճառներով19 հոկտեմբերի 2010 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հետ Թուրքիայի բանակցությունները հետաձգվում են քաղաքական պատճառներով: Այդ մասին հայտարարել է պետնախարար և Եվրամիության հետ բանակցություններում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Էղեմեն Բաղիսը: Նա նշել է, որ Թուրքիան, այնումենայնիվ, շարունակելու է իր գործունեությունն այնպես, կարծես հոդվածների վերաբերյալ քննարկումներն արդեն ընթանում են: Հանդես գալով Անկարայի համալսարանի եվրոպական հետազոտությունների կենտրոնում` Բաղիսը հայտարարել է, որ ԵՄ մտնելու գործընթացում Թուրքիային առաջին հերթին անհրաժեշտ են գիտական հետազոտություններ, ճիշտ տեղեկացվածություն և փորձագետներ: Նա հանդես է եկել հունակիպրոսական կառավարման դիրքորոշման դեմ քննադատությամբ, նշելով, որ Թուրքիայի հետ բանակցություններում քաղաքական պատճառներով չեն բացվում քննարկման համար նոր հոդվածներ: Նախարարի խոսքերով, դա չի խանգարի Թուրքիային կատարել այն ամենը, ինչ պահանջվում է նրանից ԵՄ-ին անդամակցելու համար: Բաղիսը նաև կրկնել է ԵՄ-ից Թուրքիայի հետևյալ պահանջները. արդար վերաբերմունք, ահաբեկչության դեմ համատեղ պայքար, անցագրայի ռեժիմի վերացում և ԵՄ գագաթնաժողովներին երկրի մասնակցություն: Նա նաև ներկայացրել է ԵՄ անդամակցության հարցում Թուրքիայի նոր ռազմավարությունը, որի համաձայն, Թուրքիան աշխատելու է այնպես, ասես բանակցություններում բոլոր բաժինները բաց են, և համապատասխանեցնելու է իր օրենսդրությունը ԵՄ օրենքներին, գրում է TRT-Russian-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |