Արդշինինվեստբանկի ներբանկային մինի-ֆուտբոլի առաջնության հաղթող է ճանաչվել «Գլխամաս-Բիզնես» թիմը

Արդշինինվեստբանկի ներբանկային մինի-ֆուտբոլի առաջնության հաղթող է ճանաչվել «Գլխամաս-Բիզնես» թիմը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ից 10-ը կայացած Արդշինինվեստբանկի ներբանկային 2010թ. մինի-ֆուտբոլի առաջնության հաղթող է ճանաչվել «Գլխամաս-Բիզնես» թիմը:

Մասնակից թիմերը մրցել են երկու ենթախմբերում` առաջին ենթախմբում ընդգրկվել են գլխամասային գրասենյակը ներկայացնող թիմերը, իսկ երկրորդում` մասնաճյուղերը ներկայացնող թիմերը: Հոկտեմբերի 9-ին տեղի են ունեցել խմբային փուլի խաղերը: Հաջորդ օրը` հոկտեմբերի 10-ին, կայացել է եզրափակիչ խաղը, ինչպես նաև որոշվել է մրցաշարի երրորդ մրցանակակիր թիմը:

Մրցաշարի հաղթող ճանաչված «Գլխամաս-Բիզնես» թիմն արժանացավ Արդշինինվեստբանկի մինի-ֆուտբոլի փոխանցիկ գավաթին, դրամական պարգևի և պատվոգրի: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Սևան-Հրազդանի տարածաշրջանի և «Գլխամաս-Անվտանգություն» թիմերը նույնպես արժանացան դրամական խոշոր պարգևների և պատվոգրերի: Պատվոգրեր են հանձնվեցին նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Արմանդ Բալանյանին («Գլխամաս-Անվտանգություն»), լավագույն ռմբարկու Լենդրուշ Հակոբյանին (Սևան-Հրազդանի տարածաշրջան), լավագույն պաշտպան Հարություն Իսպիրյանին («Գլխամաս-Բիզնես»), լավագույն դարպասապահ Արման Սիմոնյանին (Երևանի տարածաշրջան) և լավագույն երկրպագու Թամարա Հայրիյանին (Գլխավոր գրասենյակի Քարտային տեխնոլոգիաների վարչություն):

Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Գուրգեն Հարությունյանը. «Նման մրցաշարերը, ոչ միայն կոփում են մեր աշխատակիցների առողջությունը և ֆիզիկական պատրաստվածությունը, այլ նաև նրանց մոտ ամրապնդում են համատեղ գործունեության և միասնական թիմային աշխատանքի հմտությունն ու պատրաստակամությունը: Այս մրցաշարն արդեն երկրորդն է և դարձել է Արդշինինվեստբանկում ձևավորված լավագույն ավանդույթների շարունակություն», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---