Երուսաղեմի պատրիարքությունը չի կարողանում լուծել առկա խնդիրները

PanARMENIAN.Net - «Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թորգոմ Մանուկյանն արդեն 92 տարեկան է, և դրա հետ կապված նա արդեն չի կարող արդյունավետ կառավարել Երուսաղեմի պատրիարքությունը: Այդ պատճառով ծագում են շատ խնդիրներ, որոնք կապված են եկեղեցուն պատկանող կալվածքների հետ և համարվում են եկեղեցու միակ եկամուտը, որն աղետալի վիճակում է»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է «Հայկական Երուսաղեմ» թերթի գլխավոր խմբագիր Նահապետ Մելքոնյանը:

«Եթե մի քանի տարի առաջ եկեղեցում 10-ից 1-ն էր խոսում արաբերեն, ապա հիմա` 10-ից 7-ը»,- նշել է Մելքոնյանը և հավելել, որ հայ երիտասարդության միայն կեսն է հաճախում հայկական վարժարան, որտեղ տարեց տարի ավելանում է հրեա դասախոսների թիվը, իսկ հայ մանկավարժները հրաժարական են տալիս:

Մելքոնյանի խոսքերով, այդ խնդիրների լուծումը կարող է դառնալ աթոռակից պատրիարքի ընտրությունը: «Այդ հարցը կարող է դիտարկվել Երուսաղեմի ընդհանուր հոգևոր ժողովում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 8-10-ը»,- նշել է Մելքոնյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---