Հեռուստամարաթոն-2010-ի մասնակիցների մեծ թիվը հայերի միասնական կամքի ապացույցը կհանդիսանա

Հեռուստամարաթոն-2010-ի մասնակիցների մեծ թիվը հայերի միասնական կամքի ապացույցը կհանդիսանա

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն կոչ է անում բոլոր հայերին մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2010-ին, որը տեղի կունենա Լոս Անջելեսում նոյեմբերի 25-ին: «Մարաթոնի մասնակիցների մեծ թիվն առավել կարևոր է, քան հավաքված գումարի մեծությունը, քանի որ դա հայերի միասնական կամքի ապացույցը կհանդիսանա:

Մենք պետք է հնարավորն ու անհնարինն անենք Արցախի համար, մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ղարաբաղցի մեր հայրենակիցների կողքին լինել, հատկապես այժմ, երբ ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումը դեռևս բարդ բանակցությունների առարկա է»,-ասվում է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ցանկացած նյութական օժանդակություն Արցախի համար ունի բարոյական արժեք նաև քաղաքական տեսակետից:

2010թ. մարաթոնը կանցնի «Ջուրը կյանք է» կարգախոսով, նրա հիմնական խնդիրն է Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի կառուցման ֆինանսավորումը: Առաջին հերթին աշխատանքներ կտարվեն Մարտունի, Ասկերան ու Բերդաձոր քաղաքներում:

«Հայաստան» հիմնադրամը կանխատեսում է մասնակիցների քանակի 20-30 տոկոս աճ: 2009թ. միայն Հայաստանից նվիրատվություններին մասնակցել է շուրջ 40 հազար մարդ և հավաքվել է 15,8 մլն դոլար, սակայն ռեկորդային է համարվում 2008թ., երբ հավաքվեց 35 մլն դոլար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---