Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմական համագործակցության մասին

Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմական համագործակցության մասին

PanARMENIAN.Net - 2010թ. հոկտեմբերի 19-ին Ղրիմում` ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ ձևաչափով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քննարկումներ է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելի հետ: Նախարարներն անդրադարձել են երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված հարաբերություններին, դրանց ծավալման և ակտիվացման ուղիներին: Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկողմ համագործակցության 2011թ. պլանը, որի կարևոր միջոցառումներից են ռազմավարական և օպերատիվ պլանավորման խորհրդակցությունները, համագործակցությունը ինժեներական և ռազմակրթական ոլորտներում, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---