Էյչ-Էս-Բի-Սի հիմնադրամը 55 մլն դրամ է հատկացրել Հայաստանում կրթական ծրագրերի իրագործման համար

Էյչ-Էս-Բի-Սի հիմնադրամը 55 մլն դրամ է հատկացրել Հայաստանում կրթական ծրագրերի իրագործման համար

PanARMENIAN.Net - 2007թ.-ից ի վեր Հայաստանի անապահով համայնքների շուրջ 1500 երեխաներ դարձել են Էյչ-Էս-Բի-Սի Համաշխարհային կթական հմնադրամի «Ֆյուչր Ֆրսթ» ծրագրի շահառուներ: Մինչ օրս, ԱՄՆ 10 միլիոն դոլար արժողությամբ այս ծրագրի շահառու են հանդիսանում աշխարհի 45 երկրների ավելի քան 344,000 երեխաներ: Հայաստանում, ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 55 միլիոն ՀՀ դրամ է ուղղվել տեղական հասարակական կազմակերպությունների միջոցով կրթական ծրագրերի իրականացմանը:

Հայաստանում «Ֆյուչր Ֆրսթ» դրամաշնորհային ծրագրի հաղթողներ են` «Լիարժեք Կյանք» և «Ապագան քոնն է» (2010 թ.), «Հայաստանի մնուկներ բրեգործական հմնադրամ» (2009 թ.) և «Հայաստանի պտանեկան նաճումներ» (2008 թ.) հասարակական կազմակերպությունները: Բոլոր չորս ՀԿ-ները աշխատում են անբարենպաստ պայմաններում գտնվող երեխաներին և պատանիներին բարօրրությամբ ապահովելու, կենսական նշանակության գիտելիքներ և կրթություն տրամադրելու բնագավառում` նպատակ ունենալով աջակցել և տևական ներգործություն ունենալ նրանց կյանքի ընթացքին:

«Էյչ-Էս-Բի-Սի-ում մենք հավատացած ենք, որ կրթության մեջ ներդրումները չափազանց կարևոր են կայուն զարգացում ապահովելու համար, ինչպես նաև աղքատության և անհավասարությունների դեմ պայքարելու ամենահզոր միջոցն են հանդիսանում: Հպարտ եմ, որ Էյչ-Էս-Բի-Սի-ն Հայաստանում նման հեռանկարային և երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում` ստեղծելով ինքնազարգացման և կրթություն ստանալու հնարավորություններ անուշադրության մատնված, անապահով համայնքների երեխաների համար»,- այս առնչությամբ ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---