Հենրիխ Մխիթարյան. Դոնեցկում մենք կփորձենք հաղթել «Արսենալին», քանի որ այդ թիմն այնքան էլ «սարսափելի չէ»

Հենրիխ Մխիթարյան. Դոնեցկում մենք կփորձենք հաղթել «Արսենալին», քանի որ այդ թիմն այնքան էլ «սարսափելի չէ»

PanARMENIAN.Net - Չեմպիոնների լիգայի H խմբում «Արսենալին» 5:1 հաշվով պարտվելուց հետո «Շախտյորի» հարձակվող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ մոռանալ այդ խաղը և մտածել ապագայի մասին:

«Ողջ թիմը վատ էր խաղում: Պետք է վերլուծություն կատարենք հաջորդ խաղին ավելի լավ պատրաստվելու համար: Սրանք երկու ամենակարևոր հանդիպումներն են Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Չի կարելի այդպես խաղալ, քանի որ մեզ դիտում են երկրպագուները և ողջ Եվրոպան»,- ասել է Մխիթարյանը:

Նրա խոսքերով, «Արսենալը» շատ լավ թիմ է և նրա հետ խաղալը դժվար է. «Նրանք շատ քիչ տարածություն են տալիս, գրոհելը դժվար էր, քանի որ մեզ վրա ճնշում էին գործադրում: Ես ցանկանում եմ մոռանալ այդ խաղը: Դա արդեն պատմություն է:

Դոնեցկում մենք կփորձենք նրանց հաղթել, քանի որ այդ թիմն այնքան էլ վտանգավոր չէ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում terrikon.dn.ua-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---