«Ինեկոբանկը» և ՎԶԵԲ-ը 17 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր են ստորագրել

«Ինեկոբանկը» և ՎԶԵԲ-ը 17 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Երևանում 17 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիր է ստորագրվել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև: «Ինեկոբանկի» կողմից համաձայնագիրը ստորագրել է բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, իսկ ՎԶԵԲ կողմից` «Ինեկոբանկի» հետ բանակցությունների միջազգային կառույցի ներկայացուցիչ, գլխավոր բանկիր Ելենա Տոննոն:

Ինչպես նշել է Ավետիս Բալոյանը, «Ինեկոբանկը» ՎԶԵԲ-ի հետ ունի 5 տարվա արդյունավետ համագործակցության պատմություն և առևտրի ֆինանսավորման ոլորտում վերջինիս կողմից ճանաչվել է որպես լավագույն առևտրի ֆինանսավորման բանկ Հայաստանում:

Ինեկոբանկը ՎԶԵԲ-ի կողից ստանում է 17 մլն դոլարի ֆինանսավորում Հայաստանում փոքր, միջին և մեծ ձեռնարկություններին ֆինանսավորելու նպատակով:

Իր հերթին, Ելենա Տոննոն ավելացրել է, որ ՓՄՁ ոլորտն առավել կարևոր է Հայաստանի տնտեսության զարգացման առումով, որի պատճառով ՎԶԵԲ-ն աջակցում է «Ինեկոբանկին»` օգնելով ընդլայնել վարկավորումն այդ ուղղությամբ:

ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը նշել է, որ «Ինեկոբանկը» ակտիվ աշխատում է կորպորատիվ հաճախորդների հետ, որոնց շարքում հայկական ընկերությունները մեծ հեղինակություն են վայելում: «Այս համաձայնագիրը թույլ կտա բանկին ընդլայնել խոշոր հաճախորդների բազան»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---