Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվել է Իսպանիայի հավաքականին

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվել է Իսպանիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն ընթանում է Լիտվայում:

Օգոստոսի 21-ին հայ ֆուտբոլիստները ընտրական մրցաշարի 11-րդ խմբում խաղացին Իսպանիայի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց 3:0 հաշվով իսպանացիների օգտին, կրկնակի գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատա Մարտին, մեկ գոլ խփեց Պաբլո Սարաբիան:

Մինչ այդ Սևադա Արզումանյանի սաները նույն հաշվով զիջել էին իսրայելցի հասակակիցներին: Ընտրական փուլի վերջին խաղը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին Լիտվայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---