Երևանում տեղի կունենա նկարչական օր մրցույթ` նվիրված բնապահպանական խնդիրներին21 հոկտեմբերի 2010 - 20:40 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը շարունակում է աջակցել Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի հերթական նախաձեռնությանը. արդեն երրորդ տարին կազմակերպվող նկարչական օր մրցույթին այս անգամ մասնակցելու հնարավորություն ունեն աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երեխաները: «Այսօր երեխաների հետ, վաղը` երեխաների համար» կարգախոսը նոր մոտեցում է ենթադրելու ոլորտի նկատմամբ հոգատարության ապահովման հարցում: Ակնկալվում է սկսել համագործակցության մի նոր փուլ, որը ոլորտի նկատմամբ ապահովելու է սեր, պատասխանատվության զգացում և քաղաքացիական դիրքորշում: Մրցութային աշխատանքները ներկայացվելու են հետևյալ թեմաներով` «Իմ երազանքների քաղաքը», «SOS», «Իմ հայրենի բնությունը», «Իմ երազած կենդանաբանական այգին»: Համահայկական նկարչական մրցույթի արդյունքում, քվեարկությամբ ընտրվելու են www.paintingday.sunchild.org կայքում տեղադրված նկարները: Դրանք շարունակվելու են մինչև նոյեմբերի 20-ը, իսկ մրցույթի գլխավոր միջոցառումը լինելու է նոյեմբերի 24-ին` «Սիրահարների այգում»: Դեկտեմբերին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ հաղթողները նվերներ կստանան մրցույթի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ից և հիմնադրամից: «Այսօրինակ ծրագրերն ունեն մարդկությանը սթափեցնելու և բնապահպանական այլընտրանքային կրթություն ապահովելու նպատակ: Շրջակա միջավայրի հանդեպ անտարբերությունը կարող է աննկարագրելի բարդ հետևանքների պատճառ դառնալ: Բացառապես սպառողի հոգեբանությամբ առաջնորդվելու դեպքում Երկիր մոլորակը կարող ենք տանել ոչնչացման: Արդեն իսկ դարի մարտահրավեր է դարձել օդի աղտոտվածության պատճառով տարատեսակ հիվանդությունների տարածումը: Ժամանակն է, որպեսզի բնապահպանական խնդիրներն սկսեն դիտարկվել ճիշտ տեսանկյունից: Բնությունից կարելի է վերցնել միայն նկար, այնտեղ թողնել միայն ոտնահետքեր: Այս ամենը գիտակցության վերածելու նպատակով, հիմնադրամի հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ` նպատակ ունենալով Հայաստանում առաջին անգամ ստեղծել էկոլոգիական հետազոտությունների քոլեջ: Հուսով ենք, գիտելիքը հնարավորություն կտա բացահայտել, որ ազգային ռեսուրսների պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան բանակ ունենալը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ ՓԲԸ մամլո ծառայությունը Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |