Հնագիտական հետազոտությունները հերթական անգամ ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղը բուն հայկական հող է

PanARMENIAN.Net - Հնագիտական հետազոտությունները հերթական անգամ ապացուցում են աշխարհին, որ Ղարաբաղը բուն հայկական հող է: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանում կատարված պեղումները վկայում են այն մասին, որ այդ տարածաշրջանի մրաշկույթը նման է Հայկական լեռնաշխարհի մշակույթին: «Հետազոտությունները մեզ հսկայական նյութ են տալիս մ.թ.ա 5-7 դարերի մշակույթի մասին: Քաշաթաղի շրջանում հայտնաբերված դամբարանները հիմք են տալիս հայտարարելու, որ այստեղ մշակույթը զարգացել է ուրարտական մշակույթի ազդեցության տակ: Դա նշանակում է, որ Ղարաբաղը պատմական ժամանակներից ի վեր Ուրարտու հայկական պետության կազմում է եղել և բուն հայկական հող է»,-ասել է Գնունին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---