ԵՄ իրավաբանները պահանջում են հանել Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից

PanARMENIAN.Net - Իրավաբանների հանուն ժողովրդավարության, խաղաղության ու մարդու իրավունքների իրավաբանների եվրոպական ասոցիացիան (ELDH) խնդրում է ԵՄ-ին հանել Քրդական աշխատավորական կուսակցությունը (PPK-ին) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Ասոցիացիան պնդում է, որ «ընդգրկելով այդ կուսակցությունը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, անտեսելով քրդերի քաղաքական և մշակութային հալածանքը, տառապանքներն ու նույնիսկ սպանությունները, ԵՄ-ն անտեսում է քրդերի դիմադրության իրավունքը»:

«Նույնիսկ Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցների արդյունքներն անտեսվում են ԵՄ Խորհրդի կողմից: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելը նաև քաղաքական սխալ է, քանի որ խանգարում է քաղաքական լուծում գտնելուն»,-ասվում է ELDH հայտարարության մեջ:

Ըստ իրավաբանների, Եվրամիությունը պետք է սատարի քրդական քաղաքացիական հանրությանը, իսկ քուրդ քաղաքական փախստականների արտաքսումը պետք է կասեցվի, հաղորդում է Kurdistan.Ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---