Եվրոպայի շախմատի ակումբային առաջնության 6-րդ տուրն անհաջող էր հայկական ակումբների համար![]() 23 հոկտեմբերի 2010 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում «Միկայի» տղամարդկանց ակումբը կրեց առաջին պարտությունը՝ 6-րդ տուրում «Միկան» զիջեց առաջնության առաջատար «Economist- SGSEU-1»-ին 3,5:2,5 հաշվով: 5 պարտիաներ ավարտվեցին ոչ ոքի, միակ պարտությունը կրեց Արման Փաշիկյանը: Պարտությունից հետո «Միկայի» տղամարդկանց ակումբը հայտնվեց 5-րդ տեղում: 7-րդ տուորում «Միկան» կխաղա Գերմանիայի «Baden-Baden OSG»-ի հետ: «Միկայի» կանանց ակումբը 1:3 հաշվով զիջեց Մոնակոյի «Cercle d'Echecs de Monte Carlo»-ին: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը պարտվեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Արիկա Դրոնավալին ոչ ոքի խաղացին: Պարտությունից հետո «Միկայի» կանանց ակումբը 5-րդ տեղում է 14,5 միավորով: Հաջորդ տուրում կանայք կհանդիպեն Բուլղարիայի «Lokomotiv 2000» հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |