Վլադիմիր Կազիմիրով. Ժամանակն է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերն իրատես դառնան

Վլադիմիր Կազիմիրով. Ժամանակն է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերն իրատես դառնան

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ քաղաքական-դիվանագիտական օրացույցը դեռ կհիշեցնի ղարաբաղյան հակամարտության մասին: Այդ թեման չի կարող շրջանցվել նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թեև քաղաքական կուսակցություններն ու դաշինքները կարող են մրցել հակամարտությունը ցանկացած ճնապարահով լուծելու իրենց խոստումներով:

Շուտով կամփոփվեն ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության արդյունքները: Դեկտեմբերի 4-ին չի բացառվում պայքարի նոր ռաունդը ՄԱԿ-ի ԳՎ կուլուարներում՝ «օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի մասին ադրբեջանական նախագծի շուրջ»: Այս ամենն ավելի շատ կխանգարի Ղարաբաղի շուրջ բանակցություններին, քան կօգնի: Այդ մասին գրում է նախկին դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «Փոխզիջումը հաղթանակից վեր է» հոդվածում:

Ըստ նրա, մինչ տարեվերջ նախատեսված են մի շարք քայլեր, որ նպաստում են բանակցային գործընթացին: Սակայն, շփման գծում սուր միջադեպերի պատճառով առանձնակի նշանակություն է ստացել լրացուցիչ միջոցների ձեռնարկումն՝ ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ու հետագա երկխոսության ու պայմանավորվածությունների համար բաերնպաստ մթնոլորտի ստեղծմանը, ինչպես առաջարկեցին ՌԴ, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները հուլիսի 17-ին: Հակամարտության կողմերը չեն շտապում ընդառաջել այդ առաջարկին: Կողմերը պետք է նահանջեն իրենց դիրքորոշումներից՝ դեպի առավել իրատեսական դիրքորոշումներ, ինչը տարիներ կպահանջի:

«Մեծ խոչընդոտ է այն, որ կողմերը պատրաստ չեն զիջումների: Գրեթե ոչինչ չի արվում այդ վիճակը շտկելու համար, իսկ ներքին քարոզչությունը թույլ չի տալիս խոսել զիջումների մասին: Սակայն առանց զիջումների վեճերի կարգավորում չի լինում, առավել ևս՝ հակամարտությունների: Զուր չի ասվում, որ փոխզիջումը հաղթանակից վեր է»,-ասել է Կազիմիրովը «Վրեմյա նովոստեյ» թերթում հրապարակված հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---