Ստեփանակերտի օդանավակայանը կգործի 2010-ի նոյեմբերի կեսից25 հոկտեմբերի 2010 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2010-ի նոյեմբերի կեսից, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կառավարման պետ Դմիտրի Ատբաշյանը: «Նվազագույն սխեմայով «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ն կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ նոյեմբերի կեսից: Տվյալ պահին ընթանում են մոնտաժային աշխատանքներ»,- ասել է նա: Բացի դրանից, նրա խոսքերով, նոյեմբերի վերջին պատրաստ կլինի օդանավակայանի սպասասրահը, իսկ սպասասրաhի բոլոր ծառայությունները կգործեն 2011-ի գարնանը: Ինչ վերաբերվում է աշտարակին, որտեղ տեղակայված է օդանավակայանի թռիչքների կառավարման ծառայությունը, ապա այն պատրաստ կլինի տարեվերջին: Առաջին փուլում ԼՂՀ օդանավակայանը չվերթներ կիրականացնի միայն դեպի Երևան, տոմսի արժեքը նախնական տվյալներով կկազմի 16 000-20 000 դրամ, առավելագույն արժեքը կարող է կազմել է 25 000 դրամ: Ատբաշյանը հաղորդել է, որ դիտարկվում է դեպի ԱՊՀ երկրներ, մասնավորապես դեպի Ռուսաստան թռիչքներ իրականացնելու հնարավորությունը: «Մայրաքաղաքից բացի, առաջնային քաղաքներ են համարվում Սարատովը, Կրասնոդարը, Ռոստովը, Հյուսիսային Կովկասի քաղաքները»,- ասել է նա: Նա հավելել է, որ զբոսաշրջության զարգացման առումով մեծ հետաքրքրություն են դրսևորում արտասահմանյան տուրօպերատորները, այդ թվում` իտալական, ֆրանսիական և գերմանական ընկերությունները: ԼՂՀ նկատմամբ նրանց հետաքրքրության գործոններից մեկն այն է, որ Գանձասարի վանական համալիրում է գտնվում Հովհաննես Մկրտչի գլուխը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |