ՀՀ վարչապետի այցն Իրան նոր խթան կհանդիսանա հայ-իրանական տնտեսական կապերի ակտիվացման համար

ՀՀ վարչապետի այցն Իրան նոր խթան կհանդիսանա հայ-իրանական տնտեսական կապերի ակտիվացման համար

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իրան կատարած պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռևս զիջում են բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններին։ Տիգրան Սարգսյանը Իրանի նախագահի հետ խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին։

Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որևէ սահմանափակում չկա, և Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնություններին։

ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերյալ։ Այցի ժամկետները կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով։ Մահմուդ Ահմադինեժադը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն և խնդրել` ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին փոխանցել իր ամենաջերմ բարեմաղթանքները։

Ինչպես հայտնել է կառավարության մամլո ծառայությունը, Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար։

Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցությունն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նշվել է, որ Հայաստանը կարող է կարևոր կամուրջ հանդիսանալ Իրանի և ԱՊՀ երկրների միջև կապերի ամրապնդման համար։

Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Իրանի փոխնախագահ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ կայացած հանդիպումները, նշելով, որ համագործակցության բոլոր ոլորտներում կողմերը կարող են հասնել համաձայնության։ Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել երկու կառավարությունների պատասխանատուների անձնական կապերի ամրապնդման համար, որոնք կնպաստեն հայ-իրանական համագործակցության և բարեկամության զարգացմանը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---