Ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին է փոխանցել Մանվել Սարիբեկյանի մահվան վկայականը

Ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին է փոխանցել Մանվել Սարիբեկյանի մահվան վկայականը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է փոխանցել Մանվել Սարիբեկյանի մահվան վկայականը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Ըստ նրա, փաստաթուղթը փոխանցվել է Սարիբեկյանի հարզատներին: Նա նշել է նաև, որ ԿԽՄԿ-ն բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու շուրջ: Ըստ նրա, այդ բանակցությունների մաս է հանդիսանում նաև Սարիբեկյանի դին վերադարձնելու հարցը:

Մանվել Սարիբեկյանը հովիվ էր, նա գերեվարվել է ադրբեջանական կողմից սպետմեբրի 11-ին, որտեղ նրան «դիվերսանտ» հայտարարեցին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության, Սարիբեկյանն ավարտել է զինվորական ծառայությունը ՀՀ ԶՈւ շարքերում 2010 թվականի մայիսին և ոչ մի առնչություն չունի հատուկ ծառայությունների հետ: Գերեվարվելուց մի քանի օր անց ինտերնետում տեղադրվել էր Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսահոլովակը: Մասնագիտական փորձաքննությունից հետո, ակնհայտ դարձավ, որ այն նկարահանվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ներքո՝ հատուկ միջոցների կիրառմամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---