Եմեն-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր պարզ դարձավ, որ նոյեմբերի 17-ին նախատեսված հանդիպումը Հայաստանի և Եմենի ազգային հավաքականների միջև չի կայանա: Ինչպես հայտնել է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այդ հանդիպմանը պետք է նախապատրաստվեին հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստները, ովքեր հոգնածություն են կուտակել երկար մրցաշրջան անցկացնելուց հետո, բացի այդ մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: «Թիմին չեն կարողանա միանալ նաև Ռոման Բերեզովսկին և Հենրիխ Մխիթարյանը, ուստի մեզ համար ավելի նպատակահարմար է խաղալ փետրվարին, որպեսզի լավագույնս նախապատրաստվենք Ռուսաստանի ընտրանու հետ կարևորագույն հանդիպմանը»,- նշել է նա: Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Բարձրագույնխմբի առաջնության«Ուլիս» - «Փյունիկ» հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 17-ին նախատեսված է ընկերական հանդիպում անցկացնել Եմենի ընտրանու հետ: 2012թ. Եվրոպայի առաջնությանՀայաստան-Ռուսաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա 2011թ. մարտի 26-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |