Լեոնիդ Սլուցկի. Ղարաբաղյան խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները պատրաստ կլինեն մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Վստահության միջոցների ամրապնդման վերաբերյալ հռչակագիրը ազդանշան է ղարաբաղյան կարգավորման հարցում փոխզիջումների որոնման համար, որի նպատակն է թույլ չտալ լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել է լրագրողներին Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, աշխարհաքաղաքական իմաստով այդ փոքր առաջխաղացումը իրականում հսկայական քաղաքական նշանակություն ունի ղարաբաղյան կարգավորման համար:

«Դեռ մեկ ամիս առաջ փոխհրաձգություն էր շփման գծում, իսկ այժմ կողմերին հաջողվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Դա կարելի է միայն ողջունել»,-ասել է Սլուցկին:

«Ես հուսով եմ, որ ղարաբաղյան խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները պատրաստ կլինեն մինչ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը: Ես համամիտ եմ նախագահ Մեդվեդևի հետ, որ դա միանգամայն իրական է»,-ասել է խորհրդարանականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---