ԱՄՆ հայ ընտրողները միշտ ակտիվորեն մասնակցում են երկրի ընտրություններին![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը, որը հաշվվում է կես միլիոն, որոնցից ձայնի իրավունք ունեն մոտավորապես 1 միլիոնը, օժանդակում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի թեկնածուներին, անկախ կուսակցական պատկանելությունից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մեզ համար կարևորը հայ համայնքի ու ընդհանրապես Հայաստանի շահերի պաշտպանությունն է: Նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում մենք 160 թեկնածու ունենք բոլոր նահանգներում»,- ընդգծել է Համբարյանը: Նա նշել է նաև, որ ԱՄՆ հայ քաղաքացիները միշտ ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը և ներկայիս ընտրությունները բացառություն չեն: «Ընտրություններին մասնակցում են ողջ Ամերիկայի համայնքի ներկայացուցիչների մոտ 75%, որոնցից 50%-ը ԱՀԴՀ անդամ են»,- ասել է գործադիր տնօրենը: 2010 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրես և Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 ընտրվող անդամներն ու 37 սենատորները: Այդ ընտրություններն ամենաթանկն են լինելու երկրի պատմության մեջ: Center for Responsive Politics վերլուծական կազմակերպության հաշվարկներով, թեկնածուները քարոզարշավի վրա ընդհանուր առմամբ 3,4 միլիարդ դոլար կծախսեն: ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են ԱՄՆ հերթական նախագահի լիազորությունների ժամկետի կեսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |