ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց Կանադայի հետ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և որպես ԱԺ նախագահ պատրաստակամություն հայտնեց աջակցել խթանելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում ԱԺ նախագահը կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործակցությունը և այս ուղղությամբ կատարված կարևոր քայլ համարեց Երևանի ու Մոնրեալի միջև առկա ջերմ հարաբերությունները: Նա համոզմունք հայտնեց, որ քույր քաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը իր ուրույն դերակատարությունը կունենա երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը կարևորեց նաև կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Մոնրեալի քաղաքապետը կարևոր համարեց երկկողմ շփումների ակտիվացումը, մշակութային և կրոնական զբոսաշրջության զարգացումը, տնտեսական փոխգործակցությունը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Ժերալդ Թրեմբլեյը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Կանադա պաշտոնական այց կատարելու` Կանադայի խորհրդարանի նախագահի հրավերը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---