Թուրքիան Իսրայելին ընդգրկել է հիմնական սպառնալիքների ցուցակում31 հոկտեմբերի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն ընդունել է Ազգային անվտանգության ռազմավարությունը` այսպես կոչված «Կարմիր գիրքը», որը գործելու է մոտակա հինգ տարիների ընթացքում: Այդ փաստաթղթում Իսրայելի գործողությունները Մերձավոր Արևելքում երկար ժամանակ անց առաջին անգամ Թուրքիայի կողմից բացեիբաց գնահատվում են որպես սպառնալիք: Անվտանգության խորհրդում գտնում են, որ Իսրայելի գործողությունները կարող են մերձավորարևելյան երկրների միջև սպառազինության մրցավազք հրահրել: Ընդ որում, թուրքական իշխանություններն ընդգծում են, որ Մերձավոր Արևելքում չպետք է միջուկային զենք հայտնվի, գրում է The Jerusalem Post-ը: Միևնույն ժամանակ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն արտաքին սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակից ջնջել է Սիրիան, Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանն ու Իրանը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվում այն մասին, որ ցուցակից կարող է բացառվել նաև Ռուսաստանը, որը ցուցակում ընդգրկվել է դեռևս խորհրդային տարիներին: Սակայն այդ տեղեկատվությունն առայժմ չի հաստատվում: «Գաարեց» թերթը նշում է, որ վերջին անգամ Թուրքիան Իսրայելին բացեիբաց որպես արտաքին անվտանգության սպառնալիք է դիտարկել 1949 թվականին: 2010 թվականի գարնանը «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից, իսկ Իսրայելը Թուրքիայից էվակուացրեց իր դիվանագետների ընտանիքների անդամներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |