12

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանական պահակակետ է պայթեցվել

31 հոկտեմբերի 2010 - 18:31 AMT  11:06 GMT
Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվածների թիվը հասել է 22 հոգու, որոնց թվում` 12 պատահական անցորդներ և 10 ոստիկանության աշխատակիցներ

Թուրքիան վերացրել է YouTube-ի վրա դրված երկամյա արգելքը

31 հոկտեմբերի 2010 - 18:01 AMT  11:06 GMT
Բինալի Յըլդըրըմ. Կայքն արգելափակելու պատճառներ այլևս չկան, քանի որ վիճելի տեսահոլովակներն արդեն ջնջված են
ԱՀԴՀ-ն առաջիկա ընտրություններում սատարում է Մասաչուսեթսի ներկայիս նահանգապետին

ԱՀԴՀ-ն առաջիկա ընտրություններում սատարում է Մասաչուսեթսի ներկայիս նահանգապետին

31 հոկտեմբերի 2010 - 16:38 AMT  11:06 GMT
Նահանգապետ Դևալ Պատրիկը Ռոզա Ֆիցջերալդ Քեննեդիի համալիրում «Հայկական ժառանգության» զբոսայգու ստեղծման նախաձեռնողն է եղել
Թուրքիան ողջունում է մի շարք հումանիտար հարցերի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը

Թուրքիան ողջունում է մի շարք հումանիտար հարցերի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնագիրը

31 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT  11:06 GMT
Թուրքիան հույս ունի, որ հանդիպումն Աստրախանում դրական ներդրում կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում
Թուրքիան Իսրայելին ընդգրկել է հիմնական սպառնալիքների ցուցակում

Թուրքիան Իսրայելին ընդգրկել է հիմնական սպառնալիքների ցուցակում

31 հոկտեմբերի 2010 - 17:08 AMT  11:06 GMT
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն Իսրայելն ընդգրկել է արտաքին սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակում
Հայերը գերադասում են հանգստանալ Թուրքիայում

Հայերը գերադասում են հանգստանալ Թուրքիայում

31 հոկտեմբերի 2010 - 16:53 AMT  11:06 GMT
2010 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի 52 525 քաղաքացիներ Թուրքիա են այցելել, ինչը 11%-ով ավելի է անցյալ տարվա նույն շրջանի ցուցանիշի համեմատ

Թուրք գործիչներին հաջողվեց PR-ակցիա անցկացնել Հայաստանում

29 հոկտեմբերի 2010 - 18:26 AMT  11:06 GMT
«Հզոր Թուրքիա» անհասկանալի և մարգինալ կուսակցության ներկայացուցիչների այցն Երևան դարձավ ոչ միայն ՀՀ ԱԱԾ-ի, ինչը զարմանալի չէ, այլ նաև՝ հայկական մամուլի ու որոշ փորձագետների սևեռուն ուշադրության առարկան: Ամեն ինչ հավանաբար, հաշտ ու խաղաղ կանցներ, քանի որ Հայաստան հաճախ են թուրք փորձագետներ ու քաղաքագետներ ժամանում, սակայն նրանցից ոչ մեկին ԱԱԾ չէին հրավիրել:

Բաքուն ոչ մի կերպ չի ցանկանում հասկանալ, որ աշխարհին չեն հետաքրքրում հայերի մասին իր «բացահայտումները»

26 հոկտեմբերի 2010 - 18:03 AMT  11:06 GMT
Որքան էլ ձանձրալի լինի, բայց մենք կրկին պետք է խոսենք հարևան պետության մասին, մասնավորապես, Իլհամ Ալիևի «հաջողությունների» մասին , որը միայն զբաղված է նրանով, որ յուրացնում է հին հայկական մշակույթը, հողերը: Շուտով, Բաքվի տրամաբանությամբ, հայոց լեզուն նույնպես հայտարարվելու է հին ադրբեջանական լեզու, իսկ քրիստոնեությունը` սեփական կրոն, որը քարոզել են ադրբեջանցիների նախնիները մահմեդականություն ընդունելուց առաջ:

Ֆինանսիստները և բանկիրներն ամրապնդում են Հայաստան-Սփյուռք կապերը

23 հոկտեմբերի 2010 - 16:53 AMT  11:06 GMT
Հոկտեմբերի 17-19-ը Երևանում տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովը, որին մասնակցեցին 10 երկրների շուրջ 100 ներկայացուցիչներ: Համաժողովի կազմապերպիչներն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Կենտրոնական բանկը և Հայաստանի բանկերի միությունը: Համաժողովի նպատակն էր ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը: Համաժողովի արդյունքներով ստեղծվեց Ֆինանսիսների և բանկիրների համահայկական ասոցիացիան, որի մեջ մտան ֆինանսիստներ սփյուռքից, Հայաստանի նախարարությունների, ԿԲ և Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչներ:

Հայաստանի բնակչության գրեթե կեսն օգտվում է համացանցից

28 սեպտեմբերի 2010 - 13:07 AMT  11:06 GMT
2010 թվականի հունիսի տվյալներով Հայաստանում 1 396 550 Ինտերնետից օգտվող է գրանցվել, ինչը կազմում է երկրի բնակչության 47.1 տոկոսը: Նման տեղեկատվություն է տեղակայվել Internet World Stats կայքում` վկայակոչելով Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալները: Ավելի վաղ Internet World Stats-ը հրապարակել էր Էլեկտրակապի Միջազգային Միության (ԷՄՄ) 2010թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում Համացանցից օգտվում է բնակչության միայն 7 տոկոսը (208 հազ. 200 հոգի): ԷՄՄ գնահատմամբ, 2009 թվականին Հայաստանում Ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 191 հազար (բնակչության 6.4 տոկոսը): Դրա հետ մեկտեղ, Հայաստանում որոշ փորձագետներ գտնում էին, որ ԷՄՄ տվյալները զգալիորեն նվազեցված էին, քանի որ վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:
12