Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չհաստատեց և չհերքեց տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը ռազմավարական սպառնալիք է ներկայացնում Անկարայի համար

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չհաստատեց և չհերքեց տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը ռազմավարական սպառնալիք է ներկայացնում Անկարայի համար

PanARMENIAN.Net - Իսրայելական մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Թուրքիան Իսրայելին համարում է ռազմավարական սպառնալիք ներկայացնող երկիր, անհիմն են և չարամիտ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: «Իսրայելական մամուլում հայտնված պնդումներում ոչ մի հիմնավորում չկա: Դրանք խաբեությունների և սադրանքների օրինակ են հանդիսանում»,- ասել է Դավութօղլուն:

Միաժամանակ նա հրաժարվել է ճշտել, թե իրականում Իսրայելն ընգրկված է Red Book-ի մեջ` որպես Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկիր, նշելով, որ Red Book-ի պարունակությունը գաղտնի է:

«Անկարան ոչ մի հայտարարություն չի անի` ի պատասխան իսրայելական թերթերի հաղորդագրությունների: Մենք նպատակահարմար չենք համարում Իսրայելի հետ մշտապես վիճելը»,- ընդգծել է Դավութօղլուն, գրում է թուրքական Hurriyet թերթը:

Անցյալ շաբաթ Թուրքիայի Անվտանգության խորհուրդն ընդունել է Red Book (Կարմիր գիրք), որում ներկայացված են առաջիկա հինգ տարում Թուրքիայի պոտենցիալ դաշնակիցները և թշնամիները: «Կարմիր գիրքը» գաղտնի փաստաթուղթ է և հրապարակման ենթակա չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---